ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում
19:36, 21.09.2022 | mamul.am
5425 | 0
ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ մտքեր են փոխանակել։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպման ավարտին ՀՀ արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: