ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՀԱՊԿ-ի թեման դեռ անորոշ է. Փաշինյանը հորդորել է որեւէ կտրուկ բան չանել․ «Փաստ»
10:06, 22.09.2022 | mamul.am
8600 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ ներսում կտրուկ սրվել է վերաբերմունքը ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ընդ որում, խոսքը ոչ միայն արևմտյան թևի «ոգևորության» մասին է, այլ այն մասին, որ դա արտահայտվում է հենց ամենաբարձր մակարդակով։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայով հենց իշխանության ներսում այդքան էլ ամեն ինչ միանշանակ չէ, և մասնավորաբար ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում ՔՊ-ում ծայրահեղ հակասական տեսակետներ են շրջանառվում։

Կուսակցության արևմտյան կողմնորոշում ունեցող բլոկը ինքնամոռաց պնդում է, որ օր առաջ կառույցից պետք է դուրս գալ։ Մեր աղբյուրը պնդում է, որ այս հարցը օրերս քննարկվել է նաև ԱՄՆ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ արևմտյան թևի ներկայացուցիչներին հանձնարարվել է հետևողականորեն գրառումների և հարցազրույցների միջոցով ակնհայտ հակառուսական թեզեր տիրաժավորել, կոշտ քննադատության ենթարկել ՀԱՊԿ-ի գործողությունները, իսկ ՀԱՊԿ-ից արագորեն դուրս գալու թեման շրջանառել մերձիշխանական «միավորների» միջոցով։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, թիմակիցներին հորդորել է այս փուլում իրենց դեմքով որևէ կտրուկ բան չանել, «տակից» աշխատել, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայում շատ չակտիվանալ, այլ միայն «աստիճանական», «փուլային» տարբերակներ նետել դաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր