ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մենք դա կարող ենք …». Հրանտ Խաչատրյան
03:06, 23.09.2022 | mamul.am
5385 | 0

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ԱՆՀԱՏՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(մի բանավեճի արդյունքում)
ԵՍ - ի, ՄԵՆՔ -ի մասնիկ դառնալու հուսահատ ձգտումը այս պահին ոչ միայն օգտակար կլիներ, այլև անհրաժեշտ է իրագործել։ Բայց գիտակցելով, որ անորակ «մենքը» (պառակտված, հիասթափված ու այլ իմաստներով) խժռում է որակյալ ԵՍ-երին` որոնց բաղադրաչափը հասարակությունում բավարար է երկրին պիտանի, որակյալ ՄԵՆՔ հավաքելու համար։
Պետք է մի ակնթարթ կանգ առնել, ապամոնտաժել առկա «մենքը» (հիմնականում մտովի, իսկ որոշ կաղապարներ նաև ֆիզիկապես) ու շարունակել կյանքը ավելի տրամաբանված։
Կարծում եմ լավ կլիներ ազգովի սինքրոն, բայց կարելի է նաև ժամանակի մեջ հատվածաբար, բայց տարածության մեջ զուգահեռ։
Ու կտեսնեք, թե որքան արագ կստացվի ու որքան քիչ կպահանջվեն դեֆիցիտ ռեսուրսներ։
Ավելի հստակ` մտքի հեղափոխություն առանց նյութապաշտության։
Մենք դա կարող ենք …»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր