ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
14:24, 22.09.2022 | mamul.am
5321 | 0

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։

Արարատ Միրզոյանը Պեկկա Հաավիստոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին:

Հրադադարի ռեժիմի պահպանման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հստակ և հասցեական դատապարտման կարևորությունը և կանխարգելիչ գործուն քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր