ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
31,6 մլն դրամ Էկոնոմիկայի նախարարությանը՝ սանհանգույցները վերանորոգելու համար
14:48, 22.09.2022 | mamul.am
4519 | 0

Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 31 մլն 664.2 հազ. Դրամ: Որոոշւմը ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Նախագծով ակնկալում են, որ այդ որոշումով բարվոք պայմաններ կստեղծեն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար: Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր