ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շատերն ասում են՝ սա՞ է բարեփոխված ոստիկանությունը». Իոաննիսյան
22:18, 22.09.2022 | mamul.am
4395 | 1

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Բարեփոխումների ու մարդկանց ծեծելու կապի մասին
Երեկվա Եռաբլուրի դեպքերից հետո շատերն ասում են «Սա՞ է բարեփոխված ոստիկանությունը»։ Միանգամից ասեմ` ոչ և այս հարցը լուրջ է։
Մասնավորապես, երեկվա գործողությունը կատարում էին Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը (կարմիր «բերետներով») և, որոշ չափով, ոստիկանության զորքերը (սև «բերետներով»)։
Ոստիկանական այդ ստորաբաժանումները, ըստ Կառավարության հաստատած Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության, պետք է մասը կազմեին ստեղծվելիք Ազգային գվարդիայի։ Այդ ընթացքում այդ ծառայողները պետք է անցնեին որոշակի զտում և էական վերապատրաստումներ։
Արդյունքում, պետք է ունենայինք Ազգային գվարդիա, որը բողոքի ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների ժամանակ կկարողանար առանց ավելորդ բռնության ապահովեր օրինականությունն ու կառավարեր ամբոխը։ Այսպես, երեկվա օրինակով, նախ փորձեին մարդկանց հետ խոսեին ու բանակցեին, ծայրահեղ դեպքում` զգուշորեն մարդկանց կողքի քաշելով կապահովեր վարչապետի մուտքը Եռաբլուր` առանց զոհվածների ծնողների իրավունքները ոտնատակ տալու, բռնության ու ազատությունից զրկման։
Բայց, ի հեճուկս Կառավարության սահմանած (ու վաղուց անցած) ժամկետների, Ոստիկանությունը ոչինչ չարեց Ազգային գվարդիայի ստեղծման համար և Ոստիկանության զորքերն ու «կարմիր բերետավորները» որևէ բարեփոխում չապրեցին։
Այն, որ առանձնապես ոչինչ չի արվում Ազգային գվարդիայի խորքային բարեփոխման կայացման համար, վկայում է, որ իշխանություններին ձեռք է տալիս ունենալ ոստիկանության` ոչ թե ամբոխը կառավարող, այլ ընդդիմախոսներին պատժող ստորաբաժանումներ։
Այդ հանգամանքի օգտին է խոսում նաև այն, որ իշխող ՔՊ-ի մի շարք ներկայացուցիչներ հրապարակավ բազմիցս արդարացրել են ոստիկանության պատժիչ գործելաոճը ու երբեք չեն բարձրացրել Ազգային գվարդիայի ռեֆորմի հարցը։
Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը միշտ է եղել իշխանության պատժիչ գործիքը։ Դատելով երեկվա դեպքերից` այս իշխանությունը ևս հակված չէ դա փոխելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր