ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը». Տիգրան Աբրահամյան
10:12, 23.09.2022 | mamul.am
7275 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները։
Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։
Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր