ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նիկոլը կրկնում է Ալիևի խոսքերը». Տիգրան Վարդանյան
16:42, 23.09.2022 | mamul.am
3817 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Այնպես չի, որ Նիկոլը որևէ կարևոր բան է խոսել ՄԱԿ-ի ամբիոնից: Ու, որ ճիշտն եք ուզում իմանալ, ես շատ ուրախ եմ, որ ինքը թիրախավորել էր ռուսներին: Ուրախ եմ, որովհետև ես տևական ժամանակ է ասում եմ, որ Նիկոլն արտաքին խաղացողներից մեկին գցելու ա, իսկ էդ պարագայում նրանք էլ իրեն որևէ «խողովակով» չեն օգնելու ու մեր պայքարին էլ չեն խանգարի: Գուցե չմիանան, բայց չեն էլ խանգարի: Դեպքերը շատ արագ են զարգանում ու առաջիկայում մենք կտեսնենք դրանց արդյունքը: Մնում է, որ Հայաստանը քիչ ցնցվի, որովհետև իսկապես ամեն ինչ շատ օրհասական ու ճակատագրական է:
Ես միայն մեկ մտքի կանդրադառնամ: Ուրեմն Նիկոլը կրկնում է Ալիևի խոսքերը` «Լեռնային Ղարաբաղում ապրող հայեր»: Բա, դու ո՞վ ես, արա՛, ո՞վ ես դու այ անլվա խեղկատակ, Կառավարական առանձնատանն ապրող թուրքական փալա՞ս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր