Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում ենք 29800 քառ կմ, դա նշանակում է. ▪︎ Ադրբեջանին ենք տալիս Արցախն ամբողջությամբ, ▪︎ Ադրբեջանին ենք տալիս Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով, ▪︎ Ադրբեջանին ենք տալիս Տավուշի մարզից զգալի հատված և Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը, ▪︎ Ադրբեջանին ենք տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, որն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո, ▪︎ հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, ▪︎ ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան, ▪︎ տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում հայտնվելու են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին, ▪︎ Հայաստանը կանգնելու է անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետի առաջ։ Նկարներում Թեժքարն է ու նրանից բացվող տեսարանը»: «Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան «Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան |