ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պետության ներկայացուցիչն իրավունք չունի վիճարկել սեփական տարածքի թվերը». Աբրահամ Գասպարյան
16:12, 23.09.2022 | mamul.am
3805 | 4

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը. «Կարևոր անդրադարձ ՆՓ-ի երեկվա ելույթին
Եթե Հայաստանը լիներ քաղաքական անցում կատարած միջին վիճակագրական արևելաեվրոպական պետություն, որը չունի տարածքային կոնֆլիկտ, էթնոքաղաքական գոյաբանական հակամարտություն և իր գերխնդիրը ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն է կամ՝ դեմոկրատական կոնսոլիդացիան, տնտեսական զարգացումը, կլիմայական ֆինտերը, ապա ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում Հայաստանի ներկայացուցչի երեկվա ելույթը կդիտարկվեր որպես մասնագիտական SWAT անալիզի կամ Case Study-ի լավ ու հաջողված հումք:
Բայց քանի որ դա ընդամենը պատրանք է, նրանք վաղուց չեն տիրապետում իրավիճակին և իրենց քաղաքական ճակատագիրը պայմանավորված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելով, 5 կետով շատ հակիրճ արձանագրեմ նիկոլ փաշինյանի երեկվա ելույթի խոցելի, Հայաստանի շահերին հակասող թեզերը.
1- պետության ներկայացուցիչն իրավունք չունի վիճարկել սեփական տարածքի թվերը, կամ թեկուզև մանիպուլյատիվ առաջարկի տեսքով, ցանկացած բնույթի առաջարկ անել՝ քարտեզ ներկայացնելու վերաբերյալ: Դա գավառական/գեղչկական հնարք է, որով չես համոզի միջազգային հանրությանը՝ ադրբեջանին ճանաչել ագրեսոր: Դու՛ պիտի ներկայացնես քո քարտեզը, ոչ թե հակառակը,
2- Հայաստանը դելիմիտացիա չի արել և իր տարածքի մետրաժը 29.800 քկմ չէ, ուստիև ցանկացած թիվ հրապարակելը չհաշվարկված քայլ է, պարունակում է հանրային ու ռազմաքաղաքական մեծ ռիսկեր, Օվերտոնի պատուհան է, կամ՝ ասպարեզ նետված խոսույթի մանիպուլյացիա,
3- հաստատեց և ընդունեց, որ ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը միֆ էր, ընդունեց, որ տապալել է Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական անվտանգությունը,
4- առանց անվանարկելու բողոքեց (նվնվաց) ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ ադրբեջանին հավելյալ հնարավորություն տալով մերձենալ Մոսկվայի հետ,
5- ոչ մի անդրադարձ թուրքիայի թշնամական քաղաքականությանը, որի նախագահ էրդողանը Նյու Յորքում Հայաստանից ունեցած «պահանջների» մասին խոսեց ֆաշիստական, ագրեսիվ ու ոչ պատշաճ բառամթերքով ու տոնայնությամբ:
ՀԳ- Էջմիածնում «Կոնկլավը» դրսևորեց պետական բարձր մտածողություն և կեցվածք՝ «ներսից» չհարվածելով պետության ներկայացուցչի դիրքերն ու սպասելով ելույթի ավարտին:
ՀԳ-2- Իսկ դու՝ թշնամու օրակարգ սպասարկող իշխանություն, հազիվ դեսպան բրդող մեբելչիկ պահես կողքդ: Հող կերեք կամ իջեք հայաթ՝ քարկտիկ խաղալու (թեև հայաթում դժվա՜ր ձեզ հանդուրժեն), պետությունը ձեր խելքի բանը չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր