Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Հերթական իջեցված-տապալված նշաձողերը ամենաբարձր միջազգային ատյանում՝ ՄԱԿ-ում. Ա. ոչ մի հիշատակում, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ անդամ է դարձել միջազգայնորեն ճանաչված սահմաններում, փոխարենը հռետորական լալահառաչ աղերս Ալիևից, թե «կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։ Պարզվում է՝ ՔՊ վարչապետը պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով, սպառվա՞ծ են հայկական քաղաքական, պետական, պատմական, քարտեզագիտական և մշակութային փաստարկները, Բ. Արցախի կարգավիճակի մասին արդեն ոչ մի խոսք, ոչ մի հիշատակում ՄԱԿ-ի ատյանում, որ արցախահայությունը ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման կիրառմամբ դուրս է եկել ցեղասպան Ադրբեջանի կազմից, ապա «անջատում հանուն փրկության» բանաձևով փորձում է պահպանել իր գոյության իրավունքը շարունակական էթնիկ զտումների, մշակությային ջարդի և զավթողական պատերազմների ընթացքում: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի առաքելությունը միայն պետք է ապահովե՞ն Արցախահայության անվտանգությունը և իրավունքները, 0 կետին ենք վերադառնում, ո՞ւմ ենք խաբում: |