Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողի հարցին, թե արդյո՞ք Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելը քաղաքական հրահանգ էր, ասել է․ «Իմ երևակայության մեջ չի կարող տեղավորվել, որ հայաստանյան որևէ քաղաքական գործիչ՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, կարող է նման քաղաքական հրահանգ տալ, ընդհակառակը՝ քաղաքական գործիչները շատ ավելի նրբազգաց են նման հարցերում։ Դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպետք է մտնի «Եռաբլուր», պետք է դադարեցվի, որովհետև «Եռաբլուր»-ը բոլորինն է։ Ես չեմ ընդունում որևէ տեսակետ, երբ գերագույն գլխավոր հրամանատարին, այդ թվում՝ սկսած Սերժ Սարգսյանի ժամանակահատվածից, անմիջականորեն մեղադրել են զոհերի մեջ»։ |