ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Զոհվածների հարազատները՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի և ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
14:24, 23.09.2022 | mamul.am
3605 | 2

«Հայելի ակումբում» ասուլիսի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներն անդրադարձել են Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին, սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպին, Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին․ «Որ ստեղ Հայաստանում էիր «ճղում քեզի», հիմա էնտեղ խոսայիր, ՄԱԿ-ում էդպես խոսեիր։

Ամբողջ ՀՀ սահմանն է դարձել առաջնագիծ, նվաստացրել են երկիրն ու բանակը, իսկ ժողովուրդը սպասում ա չգիտես՝ ինչի: Ձեր երեխաներին տանում են սահման, ու իրենց հետաքրքիր չի՝ ինչ կկատարվի այդտեղ: ՀՀ-ում բանակը գլխատել են, Արցախում բանակը վերացրել են, երևակայեք՝ անվտանգ տեղը դարձել է Արցախը, որովհետև ռուս խաղաղապահներն են կանգնած այնտեղ:

Ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում կատարվածով մեր արժանապատվությունը հերթական անգամ գետնին գցեցին, ցույց տվեցին, որ ոչ մի հարգանք չկա ոչ մեկի նկատմամբ»,- ասել են զոհվածների հարազատները։

Զոհվածների հարազատները՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի և ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր