ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Այս համագործակցությունից մեծ ակնկալիքներ ունեմ». Կարպիս Փաշոյան
14:42, 23.09.2022 | mamul.am
5192 | 4

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետության տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը լրջագույն վտանգ է սպառնում։ Սրա մասին պարզ հայտարարում են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այս իրավիճակում երեք նախագահների և կաթողիկոսի համագործակցությունը պարզապես անհրաժեշտություն է։
Քաղաղաքական համակարգի կառուցվածքից և բովանդակությունից ելնելով Հայաստանում առանց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի որևէ հարց չի կարող լուծվել։ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է համակարգի տրամաբանությունից և հանդես է գալիս որպես գաղափարախոս, որն իր հեղինակությամբ ցեմենտում և օրգանական է տեսք է հաղորդում ցանկացած նախաձեռնության։
Իսկ Մայր Աթոռի և Գարեգին Բ-ի ներգրավածությունը խմորվող քաղաքական գործընթացին համահայկական բնույթ է տալիս՝ ցուցադրելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միությունը երկրի առջև ծառացած մարտահրավերներին ընդառաջ։
Ես այս համագործակցությունից մեծ ակնկալիքներ ունեմ ու անկեղծորեն զարմանում են էն մարդկանց վրա, որոնք Հայաստանի կործանումից հինգ րոպե առաջ դեռևս շարունակում են խոսել թալանից, կոռուպցիայից, մարդու իրավունքներից։ Սրանք իմ համոզմամբ հակապատկաման և պատմությունից դուրս տարրեր են՝ էգոիստ ու բարդութավորված»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր