ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ երեք նախագահների ու վեհափառի հանդիպման մասին
15:12, 23.09.2022 | mamul.am
5638 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում խոսելով ՀՀ երեք նախագահների և վեհափառի հանդիպման մասին, ասել է․ «Իրավիճակը օրհասական է, հիմա կուսակցական, քաղաքական, անձնական շահերի ժամանակը չէ՛, ամեն ինչ պետք է մի կողմ դնել։ Երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելը մեկ անհատի, մեկ կուսակցության խնդիր չէ, պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում։ Ի պատիվ բոլորի՝ երեկվա հանդիպումը դրա ապացույցն էր, այստեղ խնդիրը գործնական տեսանելի արդյունքներ ունենալու մասին է։ Հանրությունն ունի արդարացված սպասում, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հստակ լուծումներ ունենանք»։

Խոսելով ընթացիկ ծրագրերի, աշխատանքների մասին՝ Սաղաթելյանը նշել է․ «Մենք քննարկումներ ենք ունենում տարբեր ուժերի, հասարակության տարբեր շերտերի հետ, առաջիկայում կունենանք նմանատիպ քննարկումներ ընդլայնված կազմերով, փորձառություն ունեցող անձանց հետ՝ զինվորականների, քաղաքական ուժերի, վերլուծաբանների, անհատ գործիչների, այսինքն՝ երկու-երեք ճակատով ակտիվ քննարկումների մեջ ենք։ Մենք պետք է հանրությանը առաջարկենք ճանապարհային քարտեզ, որը մեր շարժմանը բերելու է արագ հաջողության հասնելու հնարավորություն»։

Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ երեք նախագահների ու վեհափառի հանդիպման մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր