ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վատ կնայեմ, եթե Անդրեասյանն ասի՝ կոռուպցիոն դատավորներ կան, ու ցուցակներ չհրապարակի»․ դատավոր Հովհաննիսյան
15:48, 23.09.2022 | mamul.am
2392 | 0

Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում դատավոր Հովհաննիսյանը նշել է, որ իր տեղեկություններով Ալեքսանդր Ազարյանը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲԴԽ ղեկավարի պաշտոնում Կարեն Անդրեասյանի նշանակման մասին լուրերին՝ Հովհաննիսյանն ասել է․ «Վատ կնայեմ, եթե Անդրեասյանը գա ԲԴԽ, ասելով՝ կոռուպցիոն դատավորներ կան, ու ցուցակներ չհրապարակի։ Եթե իր նախկին տրամադրվածությամբ պետք է գա, ես լավ չեմ նայում, եթե գալիս է արդյունավետ աշխատելու, որևէ վերապահում չունեմ։ Եթե պետք է խոսեն կոռուպցիոն դատավորների մասին, ու դա զուտ միայն խոսակցություն մնա, եթե որևէ կոնկրետ փաստով, որևէ գնահատական, որևէ հետևանք չունենա, վատ եմ նայում, հանրության առաջ հեղինակազրկում են մեր դատական համակարգը»։

«Վատ կնայեմ, եթե Անդրեասյանը գա ԲԴԽ, ասելով՝ կոռուպցիոն դատավորներ կան, ու ցուցակներ չհրապարակի»․ դատավոր Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր