ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+12 °C, +7 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Ավելի լավ է՝ ինչ-որ օլիգարխներ ամեն ինչ իրենցով անեն, բայց ապահով լինի սահմանը»․ Արմինե Գրիգորյան
16:48, 23.09.2022 | mamul.am
4027 | 1

Երգչուհի Արմինե Գրիգորյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ համեմատություններ է անցկացրել ներկա և նախկին իշխանությունների միջև, գնահատել ստեղծված իրավիճակը․ «Ես միշտ դեմ եմ եղել նախկիններին, բայց ինձ համար ավելի լավ է՝ ինչ-որ օլիգարխներ, նախագահներ, չգիտեմ, ամեն ինչ իրենցով անեն, բայց ապահով լինի սահմանը, որովհետև այդ գումարն իմ գրպանը չի՛ գալու։ Ներկաներն էլ են կոռուպցիա անում, ուղղակի օրենքով. օրենքով այդքան պարգևավճար են ստանում, դրանով և՛ օդ կփակեին, և՛ ինչե՜ր կանեին։ Երբեք չի եղել, որ մենք այսքան անտերության մատնված լինեինք...»։

Անդրադառնալով նախկին ՀՀ երեք նախագահների և վեհափառի երեկվա հանդիպմանը՝ Գրիգորյանը նշել է․ «Նախագահների հանդիպումը նույնիսկ ուշացած էր, եթե մի քիչ շուտ հանդիպեին, երևի ինչ-որ արհավիրքների դեմն առած կլինեին»։

Արմինե Գրիգորյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր