ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+5 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Եթե նախաձեռնությունն ավարտվի առանց արդյունքի, ապա այն կնպաստի իշխանության դիրքերի ուժեղացմանը». Ռուբեն Հակոբյան
00:42, 24.09.2022 | mamul.am
3954 | 2

Նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասել և հուսա՞լ... Չգիտեմ, թե ինչով կավարտվի Վեհափառի և նախագահների հանդիպումը (հուսամ, որ Հայաստանի համար այս օրհասական պահին համարժեք որոշում կընդունեն), բայց այն փաստը, որ օրվա իշխանությունը չի թաքցնում իր վախերը հնարավոր համագործակցությունից ու միասնական դիրքորոշում ձևավորելուց, արդեն ցուցիչ է, որ ճիշտ քայլ է արված։

Պետք է նշել նաև, որ եթե այս նախաձեռնությունն ավարտվի առանց սպասվելիք արդյունքի, ապա այն կնպաստի իշխանության դիրքերի ուժեղացմանը և ավելի կթուլացնի ընդդիմությանը...

Հ. Գ. Ավելացնեմ նաև, որ հանդիպումից հետո այս լռությունը բավականին ճչացող է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր