ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ու չասեք՝ «ոնց չեմ ամաչում, պանիկա եմ տարածում»․ Աննա Կոստանյան
19:36, 23.09.2022 | mamul.am
12973 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «UPDTD
Security alert (անվտանգության զգուշացում) են տալիս ԱՄՆ դեսպանատունը, Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որպեսզի իրենց քաղաքացիները հեռու մնան ՀՀ նշված վայրերից` Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր։
Ու չասեք, թե «ոնց չեմ ամաչում, պանիկա եմ տարածում»։ Թուլացել, «վայելում» ենք գլխներիս աղետ բերածների չարաբաստիկ իշխանությունը։
ՄԱԿ-ի երեկվա ելույթի տեքստի վերաբերյալ էլ անիմաստ է որևէ մեկնաբանություն անել, էլ չեմ ասում անկախության օրվա տեքստի (այո ասենք հայրենիքի այն մասում, որը ..... երևի նկատի ունի կմնա)։ Մի բան պարզ է նախկինում, հիմա ու հետո էլ` սրանից լավ բան ակնկալել չէր կարել ու չի՛ կարելի։
Միակ բանը, որ մոտը շատ լավ է ստացվում, հայրենիքը բզկտելն է (ասֆալտը, ավտոբուսը ու 3000 դրամ թոշակ ավելացնելը հանկարծ աչքս չմտցնեք):
- ԵՍ չեմ պատվիրակել Արցախից հրաժարվել,
- ԵՍ չեմ պատվիրակել հայկական շահին դեմ սահմանազատում, սահմանագծում անել,
- ԵՍ չեմ պատվիրակել Սյունիքի, Տավուշի Գեղարքունիքի ու Վայոց ձորի սահմանները կասկածանքի տակ առնել ու նոր սահմաններ գծել,
- Ես չեմ պատվիրակել անհասկանալի «անկլավների» փոխանակման հարց քննարկել թշնամու հետ,
- ԵՍ չեմ պատվիրակել բանակը կազմաքանդել,
- Եվ վերջապես, ԵՍ չեմ պատվիրակել սասանել Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Ու եթե ես (ու ինձ պես առնվազն մեկ միլիոն հայ, բայց 680.000-ին աչքս չմտցնեք ) չեն պատվիրակել ՔԵԶ մեր փոխարեն որոշում կայացնել ու երկիր «կործանել», ապա դու ո՞վ ես, որ ՄԵԶ բոլորիս էս աղետի առաջ կանգնեցնես»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր