ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Մի քանի կարճ արձանագրում»․ Արամ Վարդևանյան
00:06, 24.09.2022 | mamul.am
5744 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․ «Սիրելի ընկերներ,
Մի քանի կարճ արձանագրում.
1) Վեհափառ Հայրապետի և Հայաստանի ու Արցախի Նախագահների հանդիպման փաստն ինքնին չափազանց կարևոր է: Բնական է նման համախմբման ու միասնության ակնկալիք ունի հանրությունը, միաժամանակ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
2) ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթի վերաբերյալ պետք է նշել, որ այն ևս մեկ անգամ արձանագրեց այսօրվա իրավիճակի մեղմ ասած ծայրահեղ ծանր լինելը: Պարզապես անկեղծ հարց տանք ինքներս մեզ, իսկ բանակցողի փոփոխությունը արդյոք իրավիճակի փոփոխման շանս չի կարող լինել: Ավելի սթափ ու ռացիոնալ ներքին ու հատկապես արտաքին գործողությունների շանս լինել: Պատմական օրինակներից կարելի է վերլուծել Անգլիայի փորձը: Վարչապետ Չեմբեռլենը խաղաղության օրակարգի աջակից էր, այդ թվում նացիստական ռեժիմի հետ: Օրակարգի ձախողումից հետո, փաստացի պատերազմական պայմաններում Չեմբեռլենը հրաժարական է տալիս և իրեն փոխարինում է Չերչիլը: Մնացածը բոլորը գիտեն:
3) Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը բռնապետական, հումանիտար հանցանքներ գործած ու մինչ օրս գործող ռեժիմ է, որի ռազմական ագրեսիայի, փաստացի պատերազման հանցանքների հետևանքով մեր բոլորիս Հայրենիքի մի մասը օկուպացված է, տարածքային ամբողջականությունը խախտված է և ադրբեջանի մարդասիրական հանցանքները, որ տեղի են ունենում փաստագրված են տեսանյութերով: Միաժամանակ որևէ միջազգային պատիժ կամ սահմանափակող միջոց այդպիսի վարքագիծ դրսևորող երկրի դեմ միջազգային հանրությունից չի հետևել:
Դրանք ուզում են, որ մեզ մոտ խուճապ լինի, վախ լինի: Մենք պետք է բացառենք երկուսը: Մենք պետք է չվախենանք նույնիսկ վախից, բայց նաև սթափ գնահատենք իրավիճակը: Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր