Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 24-ին, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.7°C (2015թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.3°C (1987թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.8°C Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |