ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:36, 24.09.2022 | mamul.am
3764 | 0

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 24-ին, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.7°C (2015թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.3°C (1987թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.8°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր