ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ապիկարների իշխանությունը երկիր է քանդում». Սենոր Հասրաթյան
01:06, 24.09.2022 | mamul.am
3773 | 4

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Բնական է, որ ծանրագույն վիճակում հայտնված երկրի քաղաքացին այսօր ուզում է իմանալ բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ինչպես հասանելի, այնպես էլ ոչ հասանելի հարթակներում: Բնական է, քանի որ 2018-ի իշխանազավթումից հետո նրան հավատացրել էին, որ առանց իր կարծիքը հաշվի առնելու, կուլիսներում որևէ որոշում չեն կայացնի, բոլոր պետական ու համազգային կարևորության հարցերը կդրվեն հրապարակային քննարկման և ժողովրդի համաձայնությունն ստանալուց հետո միայն դրանք կյանքի կկոչվեն... Կարճ ասած՝ պարտավորվում էին ամեն ինչ անել Հին Աթենքի կամ, ասենք, Նովգորոդյան վեչեի օրինակով... Եվ խոստումներից կուրացած հանրությունը «հեղափոխություն» կատարեց՝ հավատալով, որ վերջապես իշխանության տերն ինքն է...

Ավաղ, իրականության մեջ դա ոչ միայն այդպես չեղավ, այլև արդեն չորս տարուց ավելի է, ինչ նույն այդ ժողովրդից թաքուն, բայց նրա ծանրակշիռ մասի լուռ համաձայնությամբ, ապիկարների իշխանությունը երկիր է քանդում...

Այս ամենից հետո զավեշտը կայանում է նրանում, որ փոխանակ հայ հանրությունը թափանցիկություն պահանջի այսօրվա իշխանություններից, չգիտես՝ ինչու այն ակնկալում է նախկին նախագահների երեկ կայացած հանդիպումից...

Նրանցից, ովքեր երբևէ հրապարակային թափանցիկություն չեն խոստացել, բայց (թերություններով հանդերձ) Երկիր են կառուցել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր