ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է». Գևորգ Թոսունյան
22:44, 23.09.2022 | mamul.am
8067 | 1

Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․ «Կարծում եմ՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է՝ անկախ այսօրվա տագնապալի ազդակներից։ Ադրբեջանը դեռևս ընտրել է տեղային էսկալացիաների միջոցով Հայաստանի նկատմամբ պարտադրանքների լեզուն։ Ի վերջո, պետք չէ մոռանալ 2021-ի մայիսի 12-ի և հաջորդ օրերի զարգացումները. այդ ժամանակ ադրբեջանական զինուժն ուներ բոլոր հնարավորությունները պատերազմ սկսելու ու հաջողությունների հասնելու. դիրքերից շատերում անգամ զինվորներ չկային, զինված ուժերը դուրս չէին եկել փետրվարյան շոկից (երբ ԳՇ-ն իմպիչմենտ ներկայացրեց վարչապետին), իսկ ՀԱՊԿ-ի արձագանքը պարզապես խայտառակություն էր։ Մինչդեռ այս վերջին ռազմական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ն ի ցույց դրեց իր կոշտ արձագանքն Ադրբեջանի գործողություններին ու հստակ աջակցությունը Հայաստանին։ Մեկդ կասի, որ ռուսներն են խառը, կարող է դրանից Ադրբեջանն օգտվել, բայց պետք չի մոռանալ, որ մեր բոլոր աղետները վրա են հասել ռուսների ոչ խառը ժամանակահատվածներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր