ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Չկա տարհանում․ մի՛ հավատացեք կեղծ լուրերին»․ Հոխիկյան
21:36, 23.09.2022 | mamul.am
8982 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Քիչ առաջ խոսեցի Երասխի գյուղապետ Սարո Այվազյանի հետ։ Ասում է, իրենց մոտ որևէ արտակարգ իրավիճակ այս պահին չկա, մարդիկ հանգիստ ապրում են իրենց տներում, թշնամու որևէ հարձակում գյուղի ուղղությամբ կամ դիրքերի ուղղությամբ չկա։
Երասխի գյուղապետը նույնիսկ տեսակապով ցույց տվեց, որ գյուղում ընտանիքները սովորական կյանքով ապրում են, չկա ոչ մի տարհանում։
Վերջին ժամերին ինչ-որ խմբեր հանրության մեջ տարածում են տեղեկություններ, իբր Երասխում տարհանում է։ Մի հավատացեք նման կեղծ լուրերին»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր