«Փաշինյանը կամուրջները այրել է, հնարավոր չէ համագործակցել նրա հետ»,- աԱս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։ «Փաշինյանը բաց է թողել ազգին համախմբելու պահը, ինքնակամ պետք է հեռանա, իսկ մենք հիմա, ինչպես երբևէ, ազգային միասնականության անհրաժեշտություն ունենք։ Դա է մեր հաղթելու և հաջողության հասնելու միակ ճանապարհը»,- համոզմունք է հայտնել նա։ «Փաշինյանը ՄԱԿ-ում չասեց, թե ինչ է անելու Հայաստանը, չասեց, որ Հայաստանը պատրաստվում է վերականգնվել, ոտքի կանգնել և ազատագրել իր տարածքները, դա ավելի շուտ ելույթ էր եթեների մասին, իսկ ի՞նչ է նշանակում «եթե քարտեզը տան»։ Բանախոսը նաև նկատեց․ ««Ինչ կա՝ տանք պրծնենքի» մոտեցումը չաշխատեց, խաղաղություն չի լինելու, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ այստեղ հայեր ապրեն»։ Մանրամասները՝ տեսանյութում |