ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այս կապակցությամբ պարզաբանումները պետք է տա անձամբ Փաշինյանը». Արման Մելիքյան
23:48, 23.09.2022 | mamul.am
6829 | 1

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շարքային քաղաքացիներս տեղյակ չենք, թե ինչ չհրապարակված պայմանավորվածությունների են հանգել Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը փակ դռների ետևում: Տեսանելի է միայն, որ իրադարձությունների ընթացքը շեղվել է 2020 թվականի նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ներառված դրույթներից: Հասկանալի չէ, թե այդ շեղումներն ինչով են պայմանավորված՝ արդյոք պաշտոնական Երևանն է հրաժարվում կատարել չհրապարակված ինչ-ինչ որոշումները, թե ռուսներն ու ադրբեջանցիներն են որոշել, որ եռակողմ հայտարարությունն իրենց հետագա գործողությունների համար այլևս հիմք լինել չի կարող: Ամեն դեպքում հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարությունն իրենց երկրներում լիակատար իշխանության տիրապետող երեք անձանց ջենտլմենական պայմանավորվածություն է, չի վավերացվել երեք պետություններից որևէ մեկի խորհրդարանի կողմից և, ըստ էության, չունի իրավական փաստաթղթի կարգավիճակ: Այդ հայտարարության դրույթների խախտումն էլ դժվար թե իրավական հետևանքներ ունենա խախտող կողմի համար: Այս կապակցությամբ պարզաբանումները պետք է տա անձամբ վարչապետ Փաշինյանը»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր