ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ավինյանը դատական 6 հայց է ներկայացրել ԶԼՄ-ների և ՀՀ նախկին վարչապետի դեմ. «Հրապարակ»
09:54, 24.09.2022 | mamul.am
4850 | 3

«Հրապարակ»-ը գրում է. «Տիգրան Ավինյանի գլխավորած կառույցը՝ «Պետական հետաքրքրությունների ֆոնդ» անունով (ԱՆԻՖ), այս պահին 6 դատական հայց ունի ԶԼՄ-ների դեմ։ Ֆոնդը դատի է տվել «Հրապարակ», «168 ժամ» թերթերին, «Փաստինֆո» կայքին, այս ռեսուրսների լրագրողներին, ովքեր հանդգնել են հետաքրքրվել Ավինյանի ղեկավարած ֆոնդի գործունեության ֆինանսական կողմով։ Հանրային պարզ հետաքրքրությունը, որը նաև պետական ֆինանսական միջոցների ծախսման ուղղությամբ հետաքրքրություն է, հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Տ․ Ավինյանը համարել է իր ղեկավարած կառույցի` հիմնադրամի գործարար համբավին հասցված վնաս։

Տիգրան Ավինյանի թիրախում միայն լրատվամիջոցները չեն, նա դատի է տվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` միայն այն բանի համար, որ վերջինս իրեն թույլ է տվել կարծիք-կասկած հայտնել, թե ազգային ավիափոխադրողի ընտրությունն առանց մրցույթի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այդ կասկածի համար Ավինյանը հայց է ներկայացրել ոչ միայն հարցազրույց տվող նախկին վարչապետի, այլև հարցազրույցը վարած լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ: Ավելին` Ավինյանի պահանջով արգելանք է դրվել Հրանտ Բագրատյանի և «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա:

Իր, ինչպես նաև ԱՆԻՖ հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանի աշխատավարձի չափը, որը գոյանում է այդ թվում նաև պետբյուջեից վճարված գումարներից, Ավինյանը համարում է անձնական տվյալ, որը հրապարակման ենթակա չէ։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ գործունեություն է ծավալելու պարոն Ավինյանը, և ինչպես է ոտնահարվելու հանրության տեղեկացված լինելու իրավունքը, եթե նա հանկարծ հայտնվի Երևանի քաղաքապետի պաշտոնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր