ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Որովհետև հակառակը մեզ համար ոչնչացումն է»․ Արա Պողոսյան
03:18, 25.09.2022 | mamul.am
4979 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Իրականում ոչինչ չի՛ եղել, մենք նույն մենք ենք (մի քիչ լավ, մի քիչ վատ), թշնամին էլ նույնն է...
Մնում է մեզ թափ տանք, հանենք մեր միջի վախերը ու պատրաստվենք հաղթանակի։
Թեկուզ լոկալ, թեկուզ փոքր, բայց հաղթանակի։
Պարտվածի համար ավելի հեշտ է հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարել, քան հաղթողի։
Ադրբեջանի հասարակությանն էլ կերակրել են «հաղթողի ու անպարտելիի» կեղծիքով, ուստի նրանք հիմա էլ ավելի խոցելի են, է՛լ ավելի վտանգավոր վիճակում։ Գրեթե այնպես, ինչպես 1993-1994 թվականներին, երբ մեր առաջ կանգնած էր բարոյալքված թշնամական միավորում։
Ուրեմն պատկերացրեք, թե ինչպիսի բարոյալքում պիտի առաջանա նրանց մոտ, երբ տեսնեն, որ հայերը հաղթում են, որ հայերի մեջ հաղթահարվել է մահվան վախը, և հայերը գնում են առանց նահանջելու հետին մտքի...
Սա է մեր միակ հաղթաթուղթը։
Ուրեմն` ամրանում են ոգեպես, մեռցնում են մեր մեջ վախերը, ու գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից։
Որովհետև հակառակը մեզ համար ոչնչացումն է։ Մենք հակառակի մասին մտածելու իրավունքն իսկ չունենք»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր