ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Ադրբեջանական ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի. ՀՀ ՊՆ
10:41, 24.09.2022 | mamul.am
8650 | 0

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
Հայկական կողմում կորուստներ չկան:
Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։
Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր