ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հարկավոր է կատարել իշխանափոխություն՝ հենց իշխանության հետ համաձայնությամբ». Արամ Մանուկյան
13:12, 24.09.2022 | mamul.am
6298 | 5

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Անկյուն + 3» հեռուստաընկերության եթերում խոսել է ստեղծված իրավիճակում «քարը փեշից թափելու», համախմբվելու մասին. «Հարկավոր է, որ քաղաքական բոլոր ուժերը նստեն, լուծումներ գտնեն: Կան լուծումներ: Կարծում եմ՝ ՀՀ-ում կարելի է իշխանափոխություն կատարել՝ հենց իշխանության հետ համաձայնությամբ: Տեր-Պետրոսյանն այս առաջարկն արել էր դեռ տարի առաջ. իմաստը հետևյալն էր՝ բոլորը գումարվում են՝ և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի նախագահները, հայտարարում, որ ոչ մի ակնկալիք չունեն, ոչ մեկը չի գնում պաշտոնի: Ընտրում են բոլորի կողմից ընդունելի, չեզոք, հավասարակշիռ մարդու, որը վերցնում է ժամանակավորապես իշխանությունը և նշածս ուժերը ստորագրությամբ աջակցում են էդ մարդուն»,- ասել է նախկին պատգամավորը: Նրա խոսքով՝ ցանկացած նոր եկած իշխանություն, իրավունք է ունենում դիմել միջազգային կառույցներին՝ խնդրելով ժամանակ: «Ասում է՝ քանի որ նոր եմ եկել իշխանության, ժամանակ տվեք ձևավորեմ կառավարություն, թիմ, հասկանամ խնդիրը, որից հետո պատրաստ եմ անցնել քննարկումների: Սա շատ օգտակար կլիներ ՀՀ-ի համար՝ նաև շունչ քաշելու»,- ասել է Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր