ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Սեպտեմբերի 26-ին հավաքվում ենք Եռաբլուրում». զոհված զինծառայողների ծնողների հայտարարությունը
13:36, 24.09.2022 | mamul.am
3971 | 1

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել

Հարգելի հայրենակիցներ, մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։
Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։
Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև:
Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք։
Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակինն է։
Աստված պահապան մեր հայրենիքին»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր