ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կարգավորման շանսը երբեք կախված չի եղել Հայաստանից». Հակոբ Բադալյան
15:00, 24.09.2022 | mamul.am
2767 | 2

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը բաց թողեց 1997-98-ի շանսը և ի վերջո ստացավ պատերազմ: Ներկայացրի բնականաբար համառոտ:
Տեսականում դա այդպես է... թվում: Այո, թվում, որովհետև Հայաստանը երբեք չի ունեցել կարգավորման շանս, որովհետև կարգավորման շանսը երբեք կախված չի եղել Հայաստանից: Շանս լիներ՝ Տեր-Պետրոսյանը չէր հեռանա և կիրագործեր այդ շանսը: Նրա հեռանալը ոչ թե շանսը բաց թողնելու, այլ շանս չլինելու վկայություն է:
Թե ինչու չկար այդ շանսը, պարզ է՝ որովհետև Ռուսաստանը չէր հանդուրժելու իր վերահսկողությունից դուրս ծավալվող որևէ կարգավորում: Առավել ևս այն Ռուսաստանը, որն այդ ժամանակաշրջանում հանգուցալուծում էր հետելցինյան շրջանի իշխանության և ռազմավարության հարցը: Եվ առավել ևս, որ հարցը հանգուցալուծվում էր հօգուտ այն ռազմավարության, որ առավել ինտենսիվ կերպով դավանում եւ փորձում են իրագործել Պուտինի նախագահությունից ի վեր:
Անընդհատ խոսելով, թե բաց ենք թողել շանսը, մենք ընդամենը ուղղակկի, թե անուղղակի Հայաստանի վրա ենք դնում պատերազմի պատասխանատվությունը, ինչ է թե պարզենք ներքին ինչ-ինչ հարաբերություններ:
Գործնականում իրավիճակը իր խորությամբ չի փոխվել առ այսօր: Չկա հայ-ադրբեջանական հակամարտություն: Կա գլոբալ պայքար համաշխարհային բեվեռների միջեւ, որտեղ այդ հակամարտությունը գործիք է դիտարկում նրանցից յուրաքանչյուրը՝ ձգտելով առավելագույնս օգտագործել մյուսի դեմ, ուղղակի, թե անուղղակի:
Մեր շանսը մեկն է՝ այդ բևեռների հետ կարողանալ աշխատել այնպես, որ մեզ դիտարկեն միմյանց միջև թեկուզ թույլ, բայց հաղորդակցության գոտի, այլ ոչ թե միմյանց դեմ պայքարի գործիք: Սրա համար է նաեւ, որ շատ կարևոր է մոբիլիզացնել բոլոր ուղղություններով աշխատելու ունակ դիվանագիտական ռեսուրսը, գոնե այդ հարցում կարողանալ ձեւավորել ընդհանուր մի հայտարար:
Սա բնականաբար հանրության խնդիրը չէ, այլ քաղաքական էլիտաների, չակերտավոր, թե անչակերտ: Եվ այդ խնդիրների լուծումները իհարկե կարող են հաճախ լինել ոչ հրապարակային: Բայց մենք չունենք այլ անելիք, համենայն դեպս քանի դեռ բևեռների բախումը ոչ միայն շարունակվում է, այլ գործնականում մտնում ավելի կարծր փուլ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր