ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նոր պատերազմ է անոնսում». Շարմազանով
16:48, 24.09.2022 | mamul.am
7098 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։
Ավելին. ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։
Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ ապագա կա։
Մեր բոլոր նախազգուշացումներին, որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնից ազատվելու նախագիծ առաջարկելով։
Նիկոլը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։
Երբ ասեցինք՝ չի կարելի նման քայլի գնալ, պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։
Բայց Ադրբեջանը և միջանցք ուզեց, և ագրեսիա իրականացրեց։
Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։
Նա խաբել է ձեզ։
Հայտարարել է խաղաղության դարաշրջան, բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։
Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։
Ոչինչ։
Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։
Բայց շուտով կլսենք սուպեր հայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։
Ակնհայտ է, գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։
Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները, չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:
Շատերը կմոռանան, որ պատերազմը բերել է Նիկոլը։
Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։
Եթե դեմ ենք սրան, ուրեմն բոլոր պետական, հոգևոր ու հասարակական առաջնորդներն ու ինստիտուտները, ինչպես նաև մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր