ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Երիտասարդների՝ մայրաքաղաք տեղափոխվելը բացասական ազդեցություն է թողնում գյուղերի վիճակի վրա». Ոսկան Սարգսյան
16:18, 24.09.2022 | mamul.am
2449 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանն իր էջում գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից շատ երիտասարդներ հիմնական բնակության են տեղափոխվում Երևան, այնտեղ բնակարան վարձակալում։ Մայրաքաղաք տեղափոխվողների մեջ մեծ թիվ են կազմում են ժամկետային զինծառայությունը նոր ավարտածները։ Երևան տեղափոխվելու հիմնական պատճառը աշխատանք չունենալն է, իսկ Երևանում ավելի հեշտ է գործ գտնելը։ Մայրաքաղաք տեղափոխված երիտասարդները, ովքեր ծրագրավորողի որակավորում ունեն, հեշտ են աշխատատեղ գտնում։ Գյուղերից Երևան տեղափոխվածներից միջին տարիքի տղամարդիկ հիմնականում աշխատում են տարբեր օբյեկտների շինարարությունում։ Ընտանիքներով տեղափոխվելու դեպքում ավելի հեշտ է լինում հոգալ Երևանում վերջերս շատ բարձրացած բնակվարձը։ Երիտասարդների մայրաքաղաք տեղափոխվելը դոմինոյի էֆեկտով բացասական ազդեցություն է թողնում գյուղերի վիճակի վրա։ Սահմանամերձ գյուղերում քիչ թվով հարսանիքներ են լինում, տարեցտարի պակասում է դպրոցների աշակերտների թիվը, գյուղական փոքր խանութներում առևտրի շրջանառությունը նվազում է և այլն»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր