ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե սպասում ես, որ հին օլիգարխներն են քեզ համախմբելու, ուրեմն անհույս միամիտ ես»․ Հովհաննես Ավետիսյան
02:24, 25.09.2022 | mamul.am
4294 | 1

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Նիկոլը ձեզ երկարաժամկետ խաղաղություն էր խոսք տվել, չի կատարել ու չի էլ կարողանալու: Որովհետև պատերազմում պարտվածը չի կարող խաղաղություն բերել, իրեն շարունակաբար պարտադրելու են, շարունակաբար զիջելու է ու շարունակաբար մեզ ջարդելու են:
Նիկոլը ձեզ խոսք էր տվել թալանի վերադարձ, օլիգարխիկ համակարգի կազմաքանդում: Չի կատարել, չի էլ կարողանալու, նաև որովհետև հրաժարվեց դատական համակարգի վեթինգից: Չի կատարելու, ավելին, ինքն ու իր նեղ շրջապատն են վերածվում օլիգարխների, և նա հետզհետե դառնում է միանձնյա դիկտատոր:
Նիկոլը ձեզ բարեկեցություն էր խոստացել, չի կատարել ու չի կարողանալու որովհետև իր քայլերի հետևանքով Հայաստանն էլ ավելի խորն է ռեսուրս պետության ճիրաններում հայտնվել: Մեզ ամեն կերպ օգտագործելու են, մեր հաշվին ավելի ուժեղանալու և ինչ-որ պահի մեր քաղաքական միավորը քարտեզից մաքրելու համար:
Հայրենակից, եթե այս պարզ իրողությունները չես հասկանում, ուրեմն դու խելքից պակաս ես: Կներես, որ ուղիղ եմ ասում: Իսկ եթե հասկանում ես ու հույսով նստել սպասում ես, որ հին օլիգարխներն են քեզ համախմբելու, ուրեմն անհույս միամիտ ես: Գտեք ձեր մեջ նոր մարդկանց, ում կվստահեք և ում առաջարկած օրակարգի շուրջ կհամախմբվեք, գտեք նրանց ու պահանջներ ներկայացրեք: Այդ մարդիկ պետք է գիտելիք և կարողություն ունենան, արժեքներ և արժանիքներ կրեն, պատիվ և պատասխնատավություն հասկանան, և պետական համակարգին մոտ կանգնած լինեն, գտեք դրանց և համամբվեք:
Պատերազմները համակարգերի միջև են, ձեր անհատական ջանքը, որն համակարգից դուրս է, օգուտ չի տալու: Պինդ եղեք ու հանձնվելու մասին չմտածեք, հանձնվելու պատճառ չկա, իսկ պայքարելու՝ լիքը: Գտեք իրար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր