ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը 81-րդ հորիզոնականից նահանջել է 85-րդ հորիզոնական
00:36, 25.09.2022 | mamul.am
2401 | 0

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ․ զեկույցը»։

Զեկույցի համաձայն՝

  • 2019թ․-ի համեմատ 2021-ին Հայաստանն արձանագրել է զբաղեցրած հորիզոնականի նահանջ՝ 81-րդ հորիզոնականից տեղափոխվելով 85-րդ հորիզոնական։ Չնայած այս փաստի, Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում։
  • Նահանջ է արձանագրվել ՀՀ-ում` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի արժեքը՝ 2019թ․-ի 0.778-ի համեմատ 2021-ին նվազել և կազմել է 0.759։ Նվազումը պայմանավորված է առողջության և կենսամակարդակի բաղադրիչներով՝ կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3.1 տարով, իսկ շնչային համախառն ազգային եկամուտը՝ 5.3%-ով։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում նախավերջինն է, գերազանցում է միայն Ադրբեջանին:
  • Շնչային համախառն ազգային եկամտով Հայաստանը ետ է իր խմբի երկրների միջինից 13.2%-ով, իսկ աշխարհի միջինից` 21.5%-ով: Այդ ցուցանիշով Հայաստանն իր հարևաններից չի զիջում միայն Իրանին։
  • Անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում Թուրքիայից և Վրաստանից հետո 3-րդն է։։
  • Գենդերային զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդն է, զիջում է միայն Վրաստանին։
  • Գենդերային անհավասարության ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է։
    Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում Վրաստանից և Թուրքիայից հետո 3-րդն է։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

«ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր