ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+11 °C, +7 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և կամքի ուժ ունեցեք»․ Արթուր Թովմասյան
22:48, 24.09.2022 | mamul.am
3087 | 1

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. ««Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի». նիկոլ
Հարգելի ընկերներ՝
Իմացե՛ք, որ այս խոսքերը կրկնվելու են քանի դեռ ազգակործան պատուհաս նիկոլը գտնվում է իշխանության ղեկին: Այս խոսքերը կրկնվելու են այն տարբերությամբ, որ եթե առաջին դեպքում հանձնվեց Արցախի 75%, ապա երկրորդ դեպքում կհանձնվի Հայաստանի սուվերեն տարածքի մի հատվածը: Ես վստահաբար ասում եմ ձեզ, հարգելի ընկերներ, թե ինչ է ասելու կործանիչ նիկոլը. «Ես դա կարող էի ստորագրել առանց պատերազմի և զոհերի. ես ձեզ զգուշացնում ու ասում էի, եկեք գնանք կռվենք, բայց դուք չհամաձայնվեցիք: Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա, և ես պարտադրված ստորագրեցի խաղաղության պայմանագիրը, փրկելով Հայաստանի մնացած մի մասը: Դուք ինձ կրկին հարց կտաք, արդյո՞ք կարող էի կանխել պատերազմը, այո՛ կարող էի կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե առանց զոհերի, բայց դուք չհամաձայնվեցիք»:
Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և մի պահ խորհե՛ք, հուսամ կհասկանաք, ինչ եմ ասում։ Կամքի ուժ ունեցե՛ք և ապրե՛ք աղոթքի մեջ զետեղված խոսքերի ներքո.«...և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յավիտեանս յավիտենից Ամէն»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր