ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+1 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Ադրբեջանը Հայաստանին հանդիպման վայր ու ժամ է առաջարկել». Բայրամով
11:36, 25.09.2022 | mamul.am
16759 | 3

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, իսկ հանդիպումից կարճ ժամանակ անց հանդիպման վայր ու ժամ է առաջարկել Հայաստանին՝ նախագծի վրա աշխատելու համար։

«Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայում: Ցավոք, նրա ելույթը ցույց տվեց, որ Հայաստանը դեռևս հավատարիմ է հարաբերությունները կարգավորելու փոխարեն առճակատումը շարունակելուն»,- ասել է Բայրամովը, փոխանցում է Trend-ը:

Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է. «Ադրբեջանը ջանքեր է գործադրել այդ գործընթացը սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
23:12, 07.12.2022
2762 | 0
դեպի վեր