ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում ընտրողները ծալել են ծրարները՝ աչքով անելով «Արդար Հայաստան»-ի վստահված անձին. «Անկախ դիտորդ»
11:42, 25.09.2022 | mamul.am
2086 | 0

«Անկախ դիտորդը» 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։
Արձանագրված խախտումների մասին հրապարակումները ներկայացված են «Անկախ դիտորդի» Telegram-ալիքում։

Ստորև՝ դրանցից մի քանիսը.

Ակունքի 28/1 ընտրատեղամասում նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Համախմբում» դաշինքի (ԲՀԿ) վստահված անձանց գլխավորությամբ, որոնք, ըստ ամենայնի, ուղղորդում են ընտրողներին: Տեղում են նաև շուրջ 10 ոստիկաններ: Կուտակումների մասին դիտորդների ահազանգից հետո ոստիկանները փորձել են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել, բայց կուտակումները շարունակվում են:

***

Ճամբարակի 20/15 ընտրատեղամասում քվեախցիկներում չեն եղել ավելորդ քվեաթերթիկներ, ինչը պարտադիր է քվեարկության գաղտնիության ապահովման համար: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դրա կարիքը չի եղել:
Առաքելության դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, ավելացրել է քվեաթերթիկներ:

***

Ալավերդիի 24/19 ընտրատեղամասում խնդիրներ կան քվեարկության գաղտնիության հետ կապված, քանի որ հանձնաժողովի նախագահի աշխատասեղանը գտնվում է քվեախցիկներին շատ մոտ:

***

Ալավերդիի 24/17 ընտրատեղամասում (Սանահին) հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայնել է վստահված անձանցից մեկի կողմից վկայական չկրելու մասին:

***

Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին:

Աղբյուրը` Անկախ դիտորդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր