ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է բնութագրել որպես քաղաքական մուրացկանություն». Պետրոս Մակեյան
02:18, 26.09.2022 | mamul.am
2707 | 1

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջական կարելի է բնութագրել որպես քաղաքական մուրացկանություն, իսկ մուրացկանին լավագույն դեպքում խղճահարությամբ են վերաբերվում։ Եվ, եթե ինչ-որ բան ճիշտ ու տեղին էր ասում, չէր կարող ընկալվել պարտվածի կոտրված հոգեվիճակի պատճառով։ Շարունակելով ներկայացնել իրենց՝ «հեղափոխականների», նվաճումները հայկական ժողովրդավարության մասով, որը ցավոք իրական ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի։ Իշխանությունների հաջորդ «արժանիքը», որին հավատացել են նաև Արևմուտքում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, որը իմիտացիա է, ինչպե՞ս կարող են էությամբ ժուլիկները, որոնք տարիներ շարունակ մանր խուլիգանություններով ու խարդավանքներով են գումարներ կորզել, պայքարեն կոռուպցիայի դեմ»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր