Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մաքսել Պ-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսանի բժշկական կենտրոն: Մանրամասները՝ թերթի համարում: |