ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Երբ նայում ես մրգերի, բանջարեղենի գներին՝ քեզ զգում ես թանգարանում». Ոսկան Սարգսյան
16:18, 25.09.2022 | mamul.am
3472 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյանը իր էջում գրում է․ «Ամերիկացի, նկարիչ, գրող Ռեքուել Քենտը Հայաստանն անվանել է թանգարան բաց երկնքի տակ։ Աշնան առաջին ամիսն է, բերք ու բարիքի սեզոնը, բայց երբ նայում ես փողոցներում, խանութներում մրգերի, բանջարեղենի գներին՝ քեզ զգում ես թանգարանում՝ նայել կարող ես, վերցնել ոչ, բարձր գները վառում են գնորդներին։ Գյուղատնտեսական անտոկոս վարկերը վերացնելու կառավարության որոշման հետևանքով ավելի են բարձրանելու գյուղատնտեսական մթերքների, այդ թվում՝ մսի գները։ Գյուղատնտեսական անտոկոս, պետության կողմից սուբսիդավորվող վարկերը այժմ միայն Ադրբեջանին սահմանամերձ գյուղերի բնակիչներին են տրվում, սահմանագոտում վարելահողերի, արոտավայրերի զգալի մասը սահմանամերձ վտանգավոր, թշնամու նշանառութան տակ գտնվող գոտում է, այդ պատճառով դրանք չեն օգտագործվում։ Ուստի Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում շատ դժվար է խոշոր մասշտաբներով ապրանքային գյուղատնտեսություն վարել, զարգացնել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր