ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության
17:42, 25.09.2022 | mamul.am
2312 | 0

Չարենցավանի թիվ 27/09 ընտրական տեղամասում այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում: Հանձնաժողովի` ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցողների քանակը 1655 է, այս պահին քվեարկել է մոտ 400 ընտրող:

Հարցին` միջադեպեր գրանցվե՞լ են, թե՞ ոչ, հանձնաժողովի նախագահն ասաց, որ մի միջադեպ է գրանցվել` մի քաղաքացի 7 համարի քվեաթերթիկը ներս էր բերել դրսից, տեղում կանխվել է, վերցրել են ձեռքից քվեաթերթիկն ու պատռել:
Նշենք, որ 7 համարի քվեաթերթիկը ՔՊ-ինն է, ենթադրաբար ՔՊ-ականները իրենց քվեաթերթիկը տվել են իրենց ընտրողի ձեռքը, որ նա հանկարծ չշփոթվի այլ քվեաթերթիկ վերցնի գցի քվեատուփի մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր