ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ես քեզ իշխանության բերողների ու խաղացնողների ***». Շարմազանովն
19:18, 25.09.2022 | mamul.am
6947 | 9

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «Ես քեզ իշխանության բերողների ու խաղացնողների հերն եմ անիծել։
Նիկոլն ասում է՝ ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է՝ ինչու։
Ասեմ՝ ինչու։
Ինչ ուզել, ասել է քեզ, իսկ դու չես պատասխանել։
Իր բոլոր պահանջներն ու կապրիզները խելոք իրականացրել ես։
Խոնարհաբար զորքերը հետ ես քաշել Սյունիք։
Առանց ընդդիմանալու Հայաստանի 41 քառ.կմ տարածք զիջել ես։
Խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Լաչինից դուրս ես եկել։
Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցրել ես։
Դա դու ես արել, Նիկո՛լ։
Հիմա ինչո՞ւ ես զարմանում։
Ինչպես ասում են՝ ձեռք ես տվել, պիտի խաղաս մինչև վերջ։
Ես քեզ բերողի ու խաղացնողների հերն եմ անիծել։
Հիմա էլ որոշե՞լ եք իբր թե կռվով տաք միջանցքն ու հողերը։
Հիմա ինչքա՞ն մարդու եք «փուռը տալու»։
Դեժավյու է լրիվ…
Ասում ես՝ զենքի խնդիր ունենք, բա որ ունեք՝ ինչպե՞ս ես դիմակայելու։
Մի արի Հայաստան դու, ի՞նչ կլինի։
Քո գալով նոր պատերազմ ու աղետ ես բերելու։
Գնա, ի սեր Աստծո»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր