Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր նոր քարոզում ռուս զինծառայողներին ասել է, որ չվախենան Ուկրաինայի հետ պատերազմում զոհվելուց։ Պատրիարք Կիրիլը նմանություններ է արել Հիսուսի հետ, ով ընդունել է մահապատիժը մարդկանց մեղքերի համար: Առաջնորդը բոլոր զինծառայողներին դիմել է հետևյալ խոսքերով. «Քրիստոս հարություն առավ, և մենք բոլորս նրա հետ միասին հարություն կառնենք: Եվ կյանքը հավերժ է, և հետևաբար գնացեք համարձակորեն կատարեք ձեր մարտական պարտքը»: |