ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մախաչկալայում ոստիկանները դաժանաբար ծեծել ու բերման են ենթարկել զորահավաքի դեմ ցույցի մասնակիցներին
21:54, 25.09.2022 | mamul.am
7039 | 0

ՌԴ Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում, ինչպես հայտնել ենք, զանգվածային բողոքի ցույցեր են զորահավաքի դեմ: Բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրող, ոմանք դաժանաբար ծեծվել են:
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում սեպտեմբերի 25-ի կեսօրին տասնյակ մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ մոբիլիզացիայի:

Կանայք սկսել են մասնակցել ակցիային այն բանից հետո, երբ ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տղամարդու, ովքեր նույնպես դուրս են եկել բողոքի ցույցի:

Տեսանյութերից մեկում երիտասարդ տղաներ, աղջիկներ և կանայք շրջապատում են ոստիկանական մեքենաները և փակում նրանց ճանապարհը՝ վանկարկելով «Բաց թող, թող գնա»: Ցուցարարներից մեկը կախվել է մեքենայի դռան բռնակից։

«Կովկասկիյ ուզել»-ը հաստատել է, որ ուժայինները դաժանաբար ցրել են բողոքի ակցիան, իսկ ձերբակալվածների թվում է թերթի թղթակիցը։

«Ոստիկանության ջոկատները արագ հասան ակցիայի վայր, սկսեցին դաժանորեն բերման ենթարկել հավաքվածներին, ոմանց վրա ուժ գործադրեցին, ծեծեցին, տապալեցին գետնին, որոշ մասնակիցներին տարան ոստիկանական երեք ՈՒԱԶ-ներով, հետո ավտոբուսով, մեքենայով»,- ասել է նա ձերբակալությունից առաջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր