ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սիսիանում որոշեցին քվեարկել ՔՊ-ի օգտին. ասում են՝ ասֆալտ են անում». Հոխիկյան
01:36, 26.09.2022 | mamul.am
6764 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Սահմանամերձ Բերդ քաղաքում, որտեղ վխտում են թուրքական ՔՊ-ի քարոզիչներն ու պաշտոնյաները, և որտեղ թշնամու հարձակման վտանգը ամեն օր կարող է լինել, հաղթել է իշխանության հետապնդումների ենթարկված ու արդեն 11 ամիս կալանավորված Հարություն Մանուչարյանը։
Տավուշցիները գիտեն հայրենիքի ու պետականության այն գինը, որը պիտի վճարել՝ մերժելով թշնամու ծառաներին։
Իսկ ահա Սիսիանում, որը օրեր առաջ ենթարկվեց թշնամու հարձակման, ադրբեջանական զորքերն արդեն Իշխանասարի մի հատված վերահսկում են ու միաժամանակ կարողանում են դիտարկել Սիսիանն ու միջպետական ճանապարհը, որտեղ զորքը միտումնավոր անտեսված է իշխանության կողմից, տեղացիները որոշեցին քվեարկել ՔՊ-ի օգտին։ Ասում են՝ 30 տարի քաղաքում ասֆալտ չէր արվել, հիմա Սիսիանում գործ են անում, ասֆալտ, մայթեր։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր