ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ցանկալի կլիներ՝ նաև արաբական առաջատար եռյակից որևէ մեկի ԱԳ նախարարի հետ շփումը». Հակոբ Բադալյան
09:12, 26.09.2022 | mamul.am
2083 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում Հայաստանի արտգործնախարարի հանդիպումների «աշխարհագրությունը» բավականին հարուստ էր, և պետք է հուսալ, որ հանդիպումները ունեցել են նաև շոշափելի արդյունավետություն, թեև իհարկե հաճախ դրանք պետք է դիտարկել ընդհանրապես դիվանագիտական գործընթացի մաս՝ հնարավոր է այդ պահին ոչ շոշափելի և ուղիղ չափելի արդյունքով:
Միևնույն ժամանակ, ըստ իս ցանկալի կլիներ, եթե հանդիպումների շարքը ներառեր նաև արաբական առաջատար եռյակից որևէ մեկի արտգործնախարարի հետ շփում՝ Սաուդյան Արաբիա, Կատար կամ ԱՄԷ: Ողջունելի են անշուշտ շփումները Եգիպտոսի և Հորդանանի հետ, բայց վերը հիշատակածս եռյակը անշուշտ ունի առանձնահատուկ դերակատարում միջազգային և ռեգիոնալ հարցերում:
Սա ուղղություն է, որին թերևս Հայաստանի արտաքին դիվանագիտական «ճակատում» հատկացված տեղն ու ծավալը պետք է ձգտել ընդլայնել առավելագույնս, միանգամայն հասկանալի դժվարություններով հանդերձ:
Ցանկալի կլինի իհարկե նյույորքյան հանդիպումների ֆոնին առաջկայում կազմակերպել այդ երկրների արտգործնախարարների հետ շփում թեկուզ հեռախոսազրույցի ձեւաչափով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր