Ռուսաստանը ծրագրում է բռնակցել իր կողմից օկուպացված շրջանները Ուկրաինայի հարավում և արևելքում։ Դրա համար այնտեղ անցկացվում են ոչ լեգիտիմ հանրաքվեներ, որոնց արդյունքում Կրեմլը, հավանաբար, կհայտարարի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։ Այդ կապակցությամբ Պուտինը հայտարարում է, որ պատրաստ է բոլոր միջոցներով պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», գրում է BBC-ն: Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով միջուկային զենքի մասին՝ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության «տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները»։ ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացրել էր «աղետալի հետևանքների մասին». «Եթե ՌԴ-ն Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենք օգտագործի, դա կունենա իր հետևանքները»,- նշել էր Բայդենը: |